Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոսկվայում ձերբակալվել է նախկին ՊՆ Արշակ Կարապետյանը

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. հաղորդում է «Իզվեստիան» ՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հաղորդվում է,  որ Կարապետյանին բերման են ենթարկել Մոսկվայի Տվերսկայա փողոցից։  Նրա նկատմամբ, իբր, հետախուզում է հայտարարվել հայրենիքում ՝ «ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «իշխանության չարաշահում» հոդվածներով։

Կարապետյանը երեք տարի եղել է Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը և ղեկավարել ՀՀ ՊՆ-ն: