Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

TasteAtlas.com կայքի պատասխանը՝ Սևակ Հակոբյանի նամակին

www.tasteatlas.com կայքից արձագանքել են Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանի նամակին, որով նա բարձրաձայնում է, որ հայկական ավանդական գաթան օգտագործված է որպես «ադրբեջանական խմորեղեի» գլխավոր նկար։

Բացի այդ, ադրբեջանական ուտեստների բաժնում հայկական գաթային վերաբերող ամբողջ տեղեկությունն օգտագործված է նույնությամբ՝ ավելացրած, որ այն իբր նաև «ադրբեջանական» է։

www.tasteatlas.com կայքում Հայկական ավանդական գաթան «ադրբեջանական» ներկայացնելու, նաև այլ անճշտությունների ու խեղաթյուրումների վերաբերյալ Սևակ Հակոբյանը հարցում է արել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ակնկալելով պետական դիրքորոշում և պատասխան՝ ի՞նչ են պատրաստվում անել այս ուղղությամբ։

Նախարարից պատասխան դեռ չկա, բայց վերոնշյալ կայքից արդեն արձագանքել են։

Պատասխանը ներկայացնում ենք ստորև՝

Շնորհակալություն օգնության և ձեր ներդրման համար:

Այո, դա մեր համակարգի սխալ է: Սխալը հնարավորինս շուտ կուղղվի։

Եթե ​​ապագայում լրացուցիչ տեղեկություններ ունենաք, անկաշկանդ կերպով  ցանկացած պահի կրկին կապվեք մեզ հետ:

Լավագույն մաղթանքներով՝ Նիկո

Niko
www.tasteatlas.com