Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մեր գնահատմամբ` սա Փաշինյանի «կոշտ արձագանքի» «ցուցումի» իրագործումն է

Հայտարարություն Լևոն Քոչարյանի գործով.

Երեկ ակնհայտ անհիմն կասկածանքով ձերբակալվել է Լևոն Քոչարյանը: Կասկածի էությունը կայանում է նրանում, որ Լ.Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորների: Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերից ակնհայտ է, որ սա դասական սուտ մատնութուն է, քանի որ բերետները իրենք են մեքենայի մեջ խոշտանգել Լ. Քոչարյանին: Մեր գնահատմամբ սա Ն. Փաշինյանի «կոշտ արձագանքի» «ցուցումի» իրագործումն է: Սա քաղաքացիական անհնազանդության ակցիաները ճնշելու փորձ է, իսկ Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ: Ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև