Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել է

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», – գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ 

Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին՝ չնայած Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։