Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

(Ռաիսիին էլ է նախանձում). Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Սիրելիներս, ամեն ինչ կարգին է. ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ուղղաթիռի արտակարգ վայրէջք կատարելուն։

«Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է նա։

Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Վանաձորի մարզադաշտում։  Ըստ նախնական տեղեկությունների ՝ վարչապետ Փաշինյանը ուղևորվում էր Տավուշ։