Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դատախազը պահանջել է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 միլիարդ դրամ

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը դատախազ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն դատարանին։

Դատախազը պահանջում է Սեյրան Օհանյանից եւ Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009 թվականի արտադրության ավտոմեքենան:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, Սեյրան Օհանյանին պատկանող Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 99 շենքի 29/1 տարածքի եւ նույն փողոցի 98 շենքի 29 շինության համապատասխան մասնաբաժինները:

Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից, 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մասը: 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների: