Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Այսօր դատախազը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ պատիժ կպահանջի

Սպասվում է, որ Վագիֆ Խաչատրյանի դատական քննությունն այսօր կավարտվի, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր կշարունակվի Հակարիի կամրջից հուլիսի 29-ին ապօրինաբար առևանգված ու գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործով դատակն նիստը։  Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։