Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն գնով ուզում են եղբորս պահել անազատության մեջ. արցախցի փաստաբանը նման գործելաոճը պայմանավորում է իր կողմից ոստիկանության կոշտ քննադատությամբ

08/08/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր հրավիրված քննարկման ժամանակ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը մանրամասներ ներկայացրեց ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար եղբորը՝ Արամ Երիցյանին ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկելու
և տարբեր կոտրվածքներով ոստիկանության բաժանմունք տեղափոխելու դեպքի առնչությամբ։

Ըստ այդմ՝ Արամ Երիցյանը մեքենան կայանել է չթույլատրված վայրում, ինչից հետո պարեկները նրան փորձել են ենթարկել վարչական պատասխանատվության։ Երիցյանը տեղեկացրել է, որ մեքենան ինքը չի վարել։

«Արդյունքում պարեկները փորձել են խուզարկել եղբորս, այնուհետև նկատելով, որ իրավաչափորեն չեն կարողանում նրան խուզարկել, սկսել են կասկածել, որ եղբայրս ալկոհոլ է օգտագործել, որ նրա մոտ կտրող-ծակող գործիք, թմրանյութ կա։ Պահանջել են իրենց հետ ներկայանալ ոստիկանության բաժին, ինչին եղբայրս համաձայնել է։

Սակայն պարեկները փորձել են կիրառել ձեռնաշղթա, ինչին եղբայրս, բնականաբար, չի համաձայնել։ Արդյունքում նրա նկատմամբ կիրառվել է բռնություն և արդեն գետնին ընկած վիճակում շատ մոտ տարածությունից երկու անգամ աչքերին արցունքաբեր գազ են կիրառել։ Դրանից հետո ձեռնաշղթաներով տեղափոխել են ոստիկանություն։

Բռնության հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց այնտեղ։ Եղբորս առաջինից երկրորդ հարկ բարձրացրել են քարշ տալով։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչել ոչ միայն նրա, այլև արցախցիների հասցեին»,- պատմեց Ռոման Երիցյանը։

Նրա ներկայացմամբ՝ ոստիկանությունում 4 ժամ պահվելուց հետո Արամ Երիցյանը տեղափոխվել է ՁՊՎ, այնուհետև դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս կալանավորելու վերաբերյալ։

«Դատարանը ոչ միայն մերժել է կալանավորման միջնորդությունը, այլև ձերբակալությունը որակել է ոչ իրավաչափ։ Անտեսելով այս ամենը՝ Քննչական կոմիտեն երեկ կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատավոր Մարտին Արզումանյանը 20։15 դատական նիստը սկսել է և արդեն 23։00-ի սահմաններում հրապարակել դատական ակտը, որի համաձայն քննիչի միջնորդությունը վերստին մերժվել է։

Այսպիսիով, փորձ է արվում ամեն գնով հասնել նրան, որ եղբայրս գտնվի անազատության մեջ։ Երեկ նա 24 ժամով կրկին ապօրինի հայտնվեց անազատության մեջ»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ իր կարծիքով ո՞րն է նման գործողությունների պատճառը, Ռոման Երիցյանը պատասխանեց՝ կարող է լինել մի քանի պատճառ՝ հանրությանը վախի մթնոլորտում պահելը, անձամբ իր փաստաբանական գործունեությունը, ինչպես նաև պարեկներին ցուցաբերած վերաբերմունքը։
«Ես պարեկների գործունեությունն արժանացնում եմ շատ կոշտ քննադատության, ինչի պատասխանն էլ ստացել եմ ոչ թե ես, այլ եղբայրս»,- ասաց Ռոման Երիցյանը։

Անդրադառնալով ՆԳ նախարարության տարածած պարզաբանմանը, որ Արամ Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, Ռոման Երիցյանը հիշեցրեց՝ ինքը դեպքը ներկաայցնող տեսագրություն է հրապարակել, որտեղ եղբոր նկատմամբ բռնություն, ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ է կիրառվել։

«ՆԳ նախարարությունն այդ հայտարարությունը տարածելու փոխարեն լավ կաներ ամբողջությամբ հրապարակեր տուժող ճանաչված պարեկի տեսաձայնագրությունը։ Երբ քննիչը նրան հարցնում է՝ տեսաձայնագրող սարքը միացվա՞ծ է եղել, պարեկը պատասխանում է՝ այո՛։ Նա նաև ասում է, որ կարող է տրամադրել տեսանյութը։ Սակայն քննիչի՝ այդ սարքն առգրավելու որոշմանն ի պատասխան՝ պարեկային ծառայությունից գրություն է ստացվում, որ տեսաձայնագրող սարքը ոչինչ չի արձանագրել, այսինքն՝ եղել է անջատված վիճակում», ասաց Ռոման Երիցյանը՝ կրկին հորդորելով հրապարակել տեսաձայնագրությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կովկասյան Ալբանիայի ադրբեջանական վերակառուցումն առանց քննադատության ընդունելը նշանակում է մասնակցել հայերի դեմ մշակութային նոր ցեղասպանությանը. Ալդո Ֆերրարի

Հաջորդ գրառումը

Բանգլադեշում, հասարակական բախումների ժամանակ զոհվել է 560 մարդ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
Հաջորդ գրառումը

Բանգլադեշում, հասարակական բախումների ժամանակ զոհվել է 560 մարդ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական