Հայաստանի ըմբշամարտի հունահռոմեական հավաքականը 5-րդն է Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում։
Մրցաշարում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալ։
Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 45 միավոր։
Առաջատարն Իրանի հավաքականն է՝ 101 միավորով, որին հաջորդում են Կուբայի, Ղրղզստանի և Ճապոնիայի հավաքականները։