Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց

Պորտուգալիա-Հայաստան՝ 9-1.

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» ստադիոնում հյուրընկալվելիս 9։1: հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայից։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը։

Պորտուգալացիներից հեթ-տրիկ գրանցեցին Բրունու Ֆեռնանդեշն ու Ժոաու Նևեշը, իսկ Ռենատու Վեյգան ու Գոնսալու Ռամուշն աչքի ընկան մեկական անգամ։

Պորտուգալիայի հավաքականը միավորների քանակը հասցրեց 13-ի, խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։