Թուրքիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալն ազգայնական ժեստի համար որակազրկվել է երկու խաղով, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղից հետո տեսախցիկների առաջ մատներով ցույց էր տվել թուրքական «Գործ գայլեր» ազգայնական կազմակերպության հայտնի ժեստը, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։
Այսպիսով, Դեմիրալը բաց կթողնի Եվրո-2024-ի` քառորդ եզրափակիչի Նիդերլանդների դեմ կայանալիք, ինչպես նաև մրցաշարի հավանական կիսաեզրափակիչը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ՈՒԵՖԱ-ի որոշումն ու դիմել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան։
Հիշեցնենք, որ Ավստրիայի դեմ խաղում Դեմիրալը դարձավ դուբլի հեղինակ և օգնեց իր թիմին հաղթել 2:1 հաշվով։
interfootball