Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դեմիրալը «Գորշ գայլերի» ժեստի համար որակազրկվեց երկու խաղով

Թուրքիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալն ազգայնական ժեստի համար որակազրկվել է երկու խաղով, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղից հետո տեսախցիկների առաջ մատներով ցույց էր տվել թուրքական «Գործ գայլեր» ազգայնական կազմակերպության հայտնի ժեստը, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։

Այսպիսով, Դեմիրալը բաց կթողնի Եվրո-2024-ի` քառորդ եզրափակիչի Նիդերլանդների դեմ կայանալիք, ինչպես նաև մրցաշարի հավանական կիսաեզրափակիչը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ՈՒԵՖԱ-ի որոշումն ու դիմել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան։

Հիշեցնենք, որ Ավստրիայի դեմ խաղում Դեմիրալը դարձավ դուբլի հեղինակ և օգնեց իր թիմին հաղթել 2:1 հաշվով։

interfootball