Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր երկրին պետք է նոր Սահմանադրություն. Փաշինյան

05/07/2024
- Պաշտոնական

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև Մայր օրենք կամ Հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից:

Սահմանադրությունը Հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ Մայր կամ Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբերությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները:

Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը:

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է, ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար, և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Նախորդ գրառումը

Դեմիրալը «Գորշ գայլերի» ժեստի համար որակազրկվեց երկու խաղով

Հաջորդ գրառումը

Մոխիրների տակ քարացած քաղաք՝ Պոմպեյ

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026
Պաշտոնական

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. Փաշինյան

01/07/2026
Պաշտոնական

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

08/06/2026
Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մոխիրների տակ քարացած քաղաք՝ Պոմպեյ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական