Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոխիրների տակ քարացած քաղաք՝ Պոմպեյ

Պոմպեյի՝ հին հռոմեական քաղաքի մնացորդներ են հայտնաբերվել։

 Պոմպեյը գտնվում է Իտալիայի Կամպանիա քաղաքում, Նեապոլից մոտ 14 մղոն հարավ-արևելք, Վեզուվ լեռան ստորոտում։

Այս նկարը պատմում է մ. թ. 79 թվականի օգոստոսի 24-ի մասին։

Վեզուվ լեռը ժայթքեց և  Պոմպեյը ծածկեց հրաբխային լավայով, հաջորդ օրը՝ տաք գազերով:

Այս աղետը հանգեցրեց շինությունների ավերման, բնակչության ողբերգական կորստի։

Քաղաքը թաղվեց մոխրի և պեմզայի շերտերի տակ։

Դարեր շարունակ Պոմպեյը մնաց թաքնված այս մոխրի տակ՝ պահպանելով իր գաղտնիքները։ Երբ 1700-ականներին վերջապես սկսվեցին պեղումները, աշխարհն ապշեց   հունահռոմեական քաղաքի բացահայտումից:

Հայտնաբերվեցին   հասարակական մեծ կառույցներ, ինչպիսին է ամֆիթատրոնը:

Հողի ու մոխրի շերտերի տակից դուրս են հանվել  շքեղ վիլլաներ և տարբեր տներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով։

Այս կառույցների ներսում որոշ մարդիկ հայտնաբերվել են պահպանված, քանի որ նրանք ապաստան են փնտրել հրաբխային լավայից փրկվելու համար, իսկ մյուսները հայտնաբերվել են փախուստի ժամանակ:

 Հայտնաբերվել են փռեր, որոնցում հացերը դեռ թխվելիս են եղել։