Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Օրբանը՝ Պուտինի ու Զելենսկու մեջտեղում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։

Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։

Օրբանն ասել է, որ ցանկանում է  լսել Պուտինի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ։

Դրանք են՝  ի՞նչ է մտածում նա  խաղաղարար նախաձեռնությունների մասին,  ի՞նչ է  մտածում հրադադարի և խաղաղության բանակցությունների մասին, ի՞նչ հաջորդականությամբ դրանք կարող են ընթանալ. ինչպիսի՞ն է Եվրոպայի տեսլականը պատերազմից հետո։

Հունգարիայի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահին պատմել է հրադադարի առաջարկի վերաբերյալ Զելենսկու արձագանքի մասին։

Օրբանը նաև նշել է, որ Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։