Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։
Պոկում վարժության արդյունքներով Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել՝ 117 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 193 կգ (90+103 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 6-րդ տեղը։