Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:
Դեպքի վայր են եկել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին: