Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը. Բայրամով

Կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը. Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք 4 օկուպացված ադրբեջանական գյուղերի ազատագրման  վերաբերյալ կողմերի միջև գործընթացի ուղղությամբ»,- հավելել է արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։

«Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,- Բաքվում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին ասել է Բայրամովը։