«Ֆրանսիական Էքսկալիբուրը» կամ ասպետ Ռոլանդի սուրը ամուր դրոշմված է եղել ժայռի մեջ՝ 10 մետր բարձրության վրա։
Ըստ լեգենդի՝ այն խրվել է քարի մեջ, երբ մահամերձ Ռոլանդը շեղբը նետել է, որպեսզի այն չընկնի իր թշնամիների ձեռքը։
Սակայն Ռոլանդը մի բան չգիտեր՝ դարեր անց անհայտ մարդիկ գողանալու են իր լեգենդար սուրը, որը 8-րդ դարում իրեն նվիրել էր Կառլոս Մեծը։
Ինչպես գրում է La Depeche թերթը, գողությունը տեղի է ունեցել հունիսի 22-ին, սակայն գողերը դեռ չեն հայտնաբերվել։
Դյուրանդալը Ռոկամադուր քաղաքի գլխավոր զբոսաշրջային գրավչությունն է, ինչպես նաև պետության սեփականությունը։ Ժանդարմերիան հետաքննում է, սակայն մինչ այժմ իրավապահները չեն էլ պարզել, թե ինչպես է գողերին հաջողվել ժայռից հանել սուրը։