Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆրանսիայում գողացել են Դյուրանդալ լեգենդար սուրը. այն 1300 տարի պահպանվում էր ժայռի մեջ

«Ֆրանսիական Էքսկալիբուրը» կամ ասպետ Ռոլանդի սուրը  ամուր դրոշմված է եղել ժայռի մեջ՝ 10 մետր բարձրության վրա։

Ըստ լեգենդի՝ այն  խրվել է քարի մեջ, երբ մահամերձ Ռոլանդը շեղբը նետել է, որպեսզի այն չընկնի իր թշնամիների ձեռքը։

Սակայն Ռոլանդը մի բան չգիտեր՝ դարեր անց անհայտ մարդիկ գողանալու  են իր  լեգենդար սուրը, որը 8-րդ դարում իրեն նվիրել էր Կառլոս Մեծը։

 Ինչպես գրում է La Depeche թերթը, գողությունը տեղի է ունեցել հունիսի 22-ին, սակայն գողերը դեռ չեն հայտնաբերվել։

Դյուրանդալը  Ռոկամադուր քաղաքի գլխավոր զբոսաշրջային գրավչությունն է,  ինչպես նաև պետության սեփականությունը։ Ժանդարմերիան հետաքննում է, սակայն մինչ այժմ իրավապահները չեն էլ պարզել, թե ինչպես է գողերին  հաջողվել ժայռից հանել սուրը։