Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երիտասարդ դիրիժորներ չունենք, որովհետև դպրոց ու մասնագետներ չկան. Էդուրադ Թոփչյան

04/07/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն՝ կմեկնարկի միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր ‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն:

Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո: 

‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն կանցկացվի 2024թ.-ի հուլիսի 2-6-ը, դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, որոնք կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կմասնակցեն գալա-համերգին: Դասընթացների և համերգի մուտքն ազատ է ունկնդիրների համար:

Ակադեմիային մասնակցության հայտ է ներկայացվել 15 երկրից. ընտրվել են 6 երիտասարդ դիրիժորներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Իրան-Հայաստանը և Նորվեգիա-Ուկրաինան: Նրանք կաշխատեն նախապես կազմված ծրագրի վրա՝ ներկայացնելով Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Վեբերի, Մենդելսոնի, Պրոկոֆևի և Ստրավինսկու ստեղծագործությունները: 

Ցավոք, Հայաստանից որևէ դիրիժոր չի մասնակցում մաստեր կլասին, որովհետև այդպիսի դիրիժոր չունենք։

Մաեստրո Էդուարդ Թոփչյանը նշում է, որ դիրիժորի մասնագիտությունը երիտասարդներին չի գրավում, որովհետև նրանք չգիտեն՝ ուր են գնալու, որտեղ են ինքնադրսևորվելու, ինչ նվագախումբ են ղեկավարելու։ Պետությունն էլ առանձնապես ջանք չի գործադրում, որպեսզի երիտասարդները դիրիժորի մասնագիտություն սովորեն։

Դասընթացների և գալա համերգի համար կազմավորվել է հատուկ նվագախումբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների մասնակցությամբ և վերջիններիս հովանու ներքո՝ նվագախմբի կազմում հանդես կգան Kandinsky նվագխմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քահվե Սյուլե) և ErazArt ծրագրի երաժիշտները:

Մաեստրո Պետրենկոն նշում է. ‹‹Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն կտա պրակտիկ համատեղ աշխատանք ունենալ ավելի փորձառու և ավելի հարուստ ճանապարհ անցած մասնագետի հետ, աշխատել իրական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի, կատարելագործման և հնարավորությունների ընձեռման միջոց է››:

‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն և խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար: 

Պետրենկոն նաև հանդես կգա առանձին համերգով՝ հուլիսի 5-ին ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Սերգեյ Դոգադինը, ով կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, կհնչի նաև Վեբերի «Էվրիանտե» նախերգանքը և Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8-ը:

Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, այժմ հանդիսանում է վերջինիս Դափնեկիր դիրիժորը: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կա մոտ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատում: 

Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայում գողացել են Դյուրանդալ լեգենդար սուրը. այն 1300 տարի պահպանվում էր ժայռի մեջ

Հաջորդ գրառումը

Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Տեսադարան

Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան

15/04/2026
Հաջորդ գրառումը

Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական