Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞նց որոշեցին մեղավորներին և պաշտոնից ազատեցին. ո՞վ է ասում, որ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետն իրենց մեղավորության բաժինը չունեն. ռազմական փորձագետ

19/01/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդյոք այն շենքը, որտեղ գտնվել են այս գիշեր մահացած 15 զինվորները, բավարարել է զորանոցային շենքի պայմաններին։ Դատելով համացանցում տարածված լուսանկարներից՝ դա զորանոց չի եղել, այլ լքված սեփական տուն։ Զորանոցը պետք է ուեննա հատուկ պայմաններ, որտեղ անձնակազմի արագ կողնորոշման և տարածքն արագ լքելու միայն մեկ մուտք չպետք է լինի, պետք է նաև հետնամուտք և անհրաժեշտ հակահրդեհային պաշտպանության միջոցներ լինեն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի զինվորական անձնակազմը ոչ զորանոցային պայմաններում։ Այս հարցի պատասխանը թող Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը տան։ Երկրորդ, քննությունը ցույց կտա՝ գիշերվա ընթացքում հրդեհ, թե դիվերսիոն գործողություն է եղել։ Ո՞վ է ասում, որ  15 զինվոր հրդեհի հետևանքով է մահացել։ Երրորդ, եթե տեսակնորեն հրդեհ է եղել, ես չեմ բացառում, որ զինվորները ծխահարվել են, որովհետև հնարավոր չէ, որ միանգամից բոլոր մահճակալների մոտ կրակ բռնկվի, և բոլորը միանգամից այրվեն։

Չեմ բացառում, որ ծխահարված լինեն, հետո հրդեհ բռնկվի, և հետո անձնակազմից մեկ-երկու հոգի ուշքի եկած լինեն։  Սա նշանակում է, որ վառարանը, ամենայն հավանականությամբ, փայտի չի եղել, բռնկումը շատ արագ է եղել։

Չորրորդ, եթե անգամ տեսականորեն խուճապը մեծ է եղել, հնարավոր չէր, որ 15 զինվոր այրվեր։ Հրդեհն ինքը գործընթաց է»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ տեղի ունեցածը կամ ահաբեկչական գործողություն է՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների ներթափանցմամբ, կամ ծխահարություն։

«Հակառակ դեպքում, զինվորները կարող էին պատուհաններից դուրս գալ։ Այնուհետև, լուսանկարներում երևում է, որ պատ է փլուզված, մինչդեռ գյուղերում՝ այն էլ նման ցրտաշունչ ձմեռներ ունեցող գյուղերում, տների պատերը բարակ չեն կառուցում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է քննությունը տա։

Փրկված զինծառայողներ կան, որոնք էլ ամեն ինչ կպատմեն։ Հնարավոր չէ ամեն ինչ ծածակադմփոց անել, թեև դա օրվա իշխանությունների ձեռագիրն է»,- ասաց ռազմական փորձագետը։

Մեր զրուցակիցը անտրամաբանական համարեց դեռ  ծառայողական քննությունը չավարտված՝ միանգամից պաշտոնանկություններ կատարելը՝ այն էլ սահմանային զորամասում։

«Այդ ո՞նց որոշեցին, որ նրանք արդեն մեղավոր են և պաշտոնից ազատեցին։ Այդ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն ամեն Աստծո օր պետք է պաշտոնանկ արվի, էլ չեմ ասում՝ Սուրեն Պապիկյանը։ Ո՞վ է ասում, որ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետն իրենց մեղավորության բաժինը չունեն։ Մենք միշտ զգուշացնում էինք, որ սահմանին մեր զավակներն անմարդկային պայմաններում են ծառայում, իսկ Ադրբեջանն իր վերցրած տարածքներում տեսեք՝ ինչ  զորմասեր է ստեղծում։ Ի՞նչ է հայկական կողմը չէ՞ր կարող ստեղծել։ Պարգևավճարների, փարթիների, Եվրատեսիլի, տոնածառի վրա մեծ գումարներ կարող են ծախսել։ Առաջնահերթն անվտանգությունը չէ՞։ Այսինքն՝ փողեր լափելու խնդիր կա, և պատասխանատվությունը կոնկրետ միայն հրամանատարինը չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Հայկ Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին ներկա վարչակազմն է, բանակում նմանօրինակ միջադեպերը շարունակվելու են։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բժիշկներին հաջողվել է փրկել Երասխում վիրավորված զինվորի ոտքը

Հաջորդ գրառումը

3 զինվորներից երկուսը նաև շնչուղիների այրվածք են ստացել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Այստեղ Ձեզ բոլորը սիրում են, մի 70-80%-ը հաստատ սիրում է. Արթուր Աբրահամը՝ Փաշինյանին հրավիրեց իրենց տուն

20/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հաջորդ գրառումը

3 զինվորներից երկուսը նաև շնչուղիների այրվածք են ստացել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական