Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բժիշկներին հաջողվել է փրկել Երասխում վիրավորված զինվորի ոտքը

Երասխի մարտական դիրքում թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են և տեղափոխել Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկներին հաջողվել է նաև փրկել զինվորի ոտքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

ՊՆ-ից  հայտնել են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: