Հոկտեմբերի 14-ի երեկոյան իրանցի հայտնի կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կինը՝ Վահիդե Մոհամմադիֆարը, մահացած են հայտնաբերվել իրենց տանը:
83-ամյա ամուսիններին գտել են դանակի հարվածներից ստացած վերքերից մահացած՝ քաղաքի մերձակայքում գտնվող իրենց տանը։
Մեհրջուի և Մոհամմադիֆարի մարմինները հայտնաբերել է նրանց դուստրը:
Մեհրջուի վրա հարձակվել են սուր առարկայով, նրանք գլխին բութ գործիքի հարված են ստացել:
Սցենարիստ և զգեստների դիզայներ Վահիդե Մոհամմադիֆարը վերջերս ահազանգել էր, որ սպառնալիքներ է ստացել սոցիալական ցանցերում:
Մեհրջուին սովորական կինոռեժիսոր չէր։ Իրանական կինոյում նոր ալիքի շարժման առաջամարտիկն էր, նրա «Կովը», «Համուն», «Տանձի ծառը» և «Լայլան» էլ ավելի են ամրապնդել են կինոռեժիսորի նշանակալի դերը մեծ կինոյում։
Նա համարձակորեն բարձրաձայնում էր իր կարծիքը նաև Իրանի քաղաքական ռեժիմի մասին։
Մեհրջուի և Մոհամմադիֆարի մահը մեծ աղմուկ է բարձրացրել Իրանում և համաշխարհային կինոհանրության շրջանում։
Իրանի իշխանությունների մասնակցության կամ անձնական վենդետաների մասին շահարկումները լայն տարածում են ստացել: