14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի պարզաբանմամբ, 14 տարեկան երեխա է մահացել ԲԿ-ում։
«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ « «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնել էին ԲԿ-ից։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։