Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջան անունով արհեստածին 3 կազմավորումներից և ոչ մեկում Արցախը չի եղել. Անկախ Արցախը 1920 թվականի ապրիլի 28-ին հռչակվել է ՀՀ անքակտելի մաս

18/10/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջանին պատկանելու դրույթը կեղծ է։

20-րդ դարում Անդրկովկասում Ադրբեջանան անունով 3 կազմավորում է հայտնվել։ Նախապես ասեմ, որ Լեռնային Ղարաբաղը դրանցից ոչ մեկում  չկա. Azg.am-ի հետ զրույցում ասաց տարիներ շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի պատմաքաղաքական և միջազգային իրավունքի հիմքերի վերլուծությամբ զբաղվող պրոֆեսոր  Ալեքսանդր Մանասյանը։

Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Մանասյանի պատմական և իրավական դիտարկումները, որոնք կարող են բանակցային սեղանի շուրջ մեր ձեռքին լուրջ ու հիմնավոր փաստարկներ լինել, սակայն փաստացի երբեք չեն կիրառվում։

1918-20 թթ Ադրբեջանական  դեմոկրատական հանրապետությունը հիմնել է Օսմանյան կայսրությունը։ Թուրքական զորքերը մտել են Անդրկովկաս՝ հայոց ցեղասպանությունը շարունակելու, Հայաստանը ոչնչացնելու նպատակով,  բայց Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերը խանգարել են նրանց՝ իրագործելու հայերի երկրորդ զանգվածային ցեղասպանությունը։ Սակայն թուրքերը  շարժվել են Բաքու և այնտեղ ստեղծել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն արհեստածին կազմավորումը։

Ինքնորոշման ակտով, անկախության հանրաքվեով չկայացած պետությունը չի կարող օրինական լինել։ Ազգերի լիգան էլ է ընդունել, որ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն օրինական չէ։

Երբ, այսպես կոչված, Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը դիմել է Ազգերի լիգա ընդունվելու համար, 5-րդ կոմիտեն և Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը բացասական գնահատականներ, բնորոշումներ են տվել և պետություն չեն համարել։ Գլխավոր քարտուղարն ասել է՝ այս տարածաշրջանում այդպիսի պետություն չի եղել, այն կրում է հարևան պետության՝ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգի անունը, չունի հստակ սահմաններ, և այսպիսի բազմաթիվ կետերով Ազգերի լիգան ասել է՝ մենք չենք կարող Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը ճանաչել և ընդունել։

Չճանաչված ու չընդունված լինելով հանդերձ՝ այս կազմավորումը հավակնել է Արցախին, բայց այնտեղ 1918 թվականի հուլիսից գործում էին օրինական իշխանություններ։

 Արցախը 1918-20 թթ եղել է դե ֆակտո անկախ պետություն։

 Կազմվել է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար։ Նրանք ընտրված ղեկավարներ են եղել, որոնց հետ հարաբերվել են տարածաշրջան մտած թուրքերը և պահանջել, որ Ղարաբաղը ենթարկվի իրենց հիմնած Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը։ Արցախցիները մերժել են։ Մսմընա գյուղի մոտ հայերը ջարդել են թուրքական զորագնդին, ու Արցախն արհեստածին ադրբեջանական կազմավորմանը միացնելու հարցն օրակարգից հանվել է։

Այդ նույն պահանջով Արցախին դիմել է Անտանտը ներկակյացնող և Բաքու մտած անգլիական ռազմական առաքելությունը, այսպես կոչված՝ անգլիական միսիան՝ գեներալ Թոմսոնի գլխավորությամբ։

 Արցախը Թոմսոնին էլ է մերժել ենթարկվել ադրբենական կազմավորմանը, սակայն անգլիացի գեներալը չի նահանջել, Արցախն էլ չի նահանջել։

 Թոմսոնը ստիպված բավարարվել է, որ Ադրբեջանի անօրինական կառավարությունը՝  կազմված թուրքերից, ժամանակավոր պայմանագիր կնքի Արցախի լիազոր ներկայացուցիչների յոթերոդ համագումարի լիազորած ազգային խորհրդի հետ, որով Արցախն ընդունել է ժամանակավոր գուբերնատորի, մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսը հարցը կլուծեր։ Բայց գործը չի հասնում Փարիզի խաղաղության վեհաժողովին, քանի որ 1920 թվականի ապրիլի 28-ին Սովետական Ռուսաստանի զորքերը՝ 11-րդ կարմիր բանակը, մտնում է  Բաքու, տապալում թուրքերի հիմնած ադրբեջանական արհեստածին կազմավորումը և հիմնում նորից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունը, որի կազմում ևս Արցախը չի եղել։

Նույն օրը՝ ապրիլի 28-ին, Արցախի օրինական իշխանություններն Արցախը հռչակում են Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս։

Մանրամասները՝ տեսնյութում.

Շարունակելի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անգլիական «Guardian»-ը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պատճառով աշխատանքից ազատել է 72-ամյա ծաղրանկարչին

Հաջորդ գրառումը

800 զոհ. Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

800 զոհ. Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական