Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ֆրանսիան Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու դիվանագիտական նոր նախաձեռնություն է սկսում

«Այս շաբաթ ես հնարավորություն կունենամ բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք լիովին պահպանել Լաչինի միջանցքի մարդասիրական ռեժիմը և միջազգային մակարդակով դիվանագիտական ​​նախաձեռնություն կսկսենք այդ ուղղությամբ՝ ճնշումը մեծացնելու համար»,-Ֆրանսիայում տեղի ունեցած դեսպանների համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։