Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարավային Կովկասը եւ Լա Ֆոնտենի առակի սայլը

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարավային Կովկաս անվանումը վերջին շրջանում, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո, միջազգային մամուլում ավելի հաճախ կրկնվողներից է դարձել. փաստորեն անբովանդակ մի անվանումՙ որի գոյությունը արդարանում է միայն աշխարհագրական տեսակետից: Իրականում դա կրկնապատկերն է Լա Ֆոնտենի հայտնիՙ “Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը” առակի, որոնցից յուրաքանչյուրը սայլը քաշում է տարբեր ուղղությամբ, Վրաստանըՙ դեպի Եվրոմիություն եւ ՆԱՏՕ, Ադրբեջանըՙ դեպի համաթուրանականություն, իսկ Հայաստանը…

Ադրբեջանի մասին շատ ենք խոսել ու գրել եւ դեռ խոսել-գրելու ենք: Միայն ֆրանսիացի մեծ առակագրի պատկերածը հստակեցնելու համար ասենք, որ գայլաձկան տեսք ունեցող այդ երկիրը նման է նաեւ ասֆալտ փռող մեքենայի, որի գլխավոր խնդիրը եղել եւ մնում է ոչ թե Արցախը, այլ Էրդողանի Թուրքիային հրավիրելըՙ իր նոր ասֆալտածի վրայով անցնելու դեպի Միջին Ասիա: Բաքուն եթե իսկապես Արցախի կարիքը ունենար, ապա ամբողջ 70 տարի ուներ այդ երկրամասը զարգացնելու, իրեն կապելու, ժամանակակից արտահայտությամբՙ ինտեգրելու եւ ոչ թե ոչնչացնելու համար:

Այս հոդվածի խնդիրը սակայն Վրաստանն է, Հարավային Կովկասի այն երկիրը, առակի Կարապը, որը ամեն գնով ձգտում է տարանջատվել իր բնականՙ կովկասյան միջավայրից, լողալ դեպի Եվրոպա, սակայն ամեն անգամ իր լողակ-թաթերը ջրի մեջ շարժելիսՙ նա ավելի է խրվում թուրք-ադրբեջանական նավթահոտ տիղմի մեջ: Տիղմՙ որը իր հարստությունն է համարում:

(Ի դեպ, վրացական երազանքի մասին տարիներ առաջ ես արտահայտվել եմ Թբիլիսիում, եվրոպացիների կազմակերպած Վրաստան-Հայաստան-Ադրբեջան մամուլի ներկայացուցիչների մի սեմինարի ընթացքում, ի տես հյուրընկալների եվրոպականացվա՜ծ արհամարհալից կեցվածքի մեր եւ ազերիների նկատմամբ: Վրացիների դժգոհ լռության եւ ազերիների չարախինդ համամտության մթնոլորտում իմ հեգնական արտահայտությունը եղել էր հետեւյալը. “Վրաստանը ոչ թե թեկնածու է Եվրոմիության անդամության, այլՙ ինքն իսկ է Եվրոմիության հիմնադիրը”):

Իսկ ավելի լուրջՙ թվում է, որ մեր երկու երկրները, Վրաստանն ու Հայաստանը, այսինքն Հարավային Կովկասի միակ բնիկ եւ ամբողջ տարածաշրջանի միակ քրիստոնյա ժողովուրդները Խ. Միության կազմաքանդումից հետո իրարից մղոններով հեռացել են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային, թե՛ կրոնական, թե՛ անվտանգության տեսակետից: Վրաստանը Հայաստանին մոտիկ է ընդամենը Լարսի ու Բավրիայի անցակետերով, մեկ էլ ամռանըՙ Քոբուլեթիի եւ այլ լողափերով: Օրինակ, ես չգիտեմՙ Հայաստանում կա՞ վրացական, իսկ Վրաստանումՙ հայկական ներդրումով որեւէ ձեռնարկություն:

Որքան էլ տարօրինակՙ հայ-վրացական տարանջատումը գրեթե լիակատար է նաեւ լրատվական-տեղեկատվական ասպարեզում: Օրինակ, դեռ վերջերս, երբ հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ին Վրաստանի խորհրդարանում քննարկվելու է Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով եւ Հայաստանի հարավում ռուսական օրհնությամբ թուրք-ադրբեջանականՙ այսպես կոչված կոմունիկացիոն ծրագրերի առկայության պայմաններում տարածաշրջանում սպասվող փոփոխությունների հարցը, ինչպես նաեւ Արցախում ռուսական զորքի տեղակայման խնդիրը, հայկական լրատվամիջոցներից շատ քչերը, այն էլՙ հարեւանցիորեն, անդրադարձանՙ կենսականորեն մեզ շահագրգռող այդ իրադարձությանը, ինչպես նաեւ, նույն օրը, վրաց խորհրդարանականների ու ՆԱՏՕ-ի Միջխորհրդարանական խորհրդի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած խորհրդակցություններին:

Այո, Վրաստանը հետզհետե ավելի հիվանդագին մտավախություն է ապրում ռուսականՙ ռազմական ներկայությունից, Թբիլիսին իրեն զգում է ռուսական շրջափակման մեջ եւ, հետեւաբար, ավելի սուր կարիքն է զգում, կամՙ ձեւացնում է, Հյուսիս-ատլանտյան դաշինքին միանալու, երբ, ճակատագրի հեգնանքով, այդ դաշինքի գլխավոր անդամներից Թուրքիան ի՛նքն է արդեն մտել Թբիլիսիՙ Աջարիան գրեթե ամբողջությամբ, 18-րդ դարում մահմեդականություն ընդունած վրացիների հյուրընկալությամբ, նվաճելուց հետո: Այն Աջարիան, որը ռուսները առգրավելով կենտրոնախույս Ասլան Աբաշիձեի ձեռքիցՙ հետ էին կպցրել Վրաստանի Հանրապետությանը:

Գաղտնիք չէ, որ հատկապես փաշինյանական հողատվությունից եւ անձնատվությունից հետո, Մեղրիի շուրջ ստեղծված գիշատիչ ծրագրերի լույսի ներքո, Թբիլիսին մտավախություն ունի կորցնելու իր առանձնահատուկ կարգավիճակը որպես էներգետիկ եւ երկաթուղային տրանզիտ հանգույց կամ հաբ: Տրանզիտային երկիր լինելու, այդ թվումՙ նաեւ Հայաստանի համար եւ, միաժամանակ, Հայաստանի դեմ մենաշնորհը պահպանելու խնդիրը կենսական է մեր հարեւան երկրի համար, որն իր ողջ պատմության ընթացքում պաշտպանված է եղել իրեն վահան հանդիսացող Հայաստանով:

Այսուհանդերձ պետք է քննադատել Լա Ֆոնտենի առակի խեցգետնիՙ Հայաստանի հաջորդական կառավարություններին (նկատի չունեմ ներկա կառավարությանը, որը արժանի չէ նույնիսկ քննադատության), որոնք բավարար հետեւողական չեն եղել իրենց աշխատանքում Վրաստանը չդիտարկելու բացառապես իբրեւ տրանզիտ երկրի, այլ ավելի ճկուն, խորքային ու հեռանկարային հարաբերություններ մշակելու մեր դարավոր հարեւանի հետ:

Այս պայմաններում սայլը տեղից չի կարող շարժվել:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրաշկոն անվանել է ՌԴ առողջապահության նախարարության 2021 թ․ գերակա խնդիրները

Հաջորդ գրառումը

Թուրքիան հունիսին կարող է սկսել «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումը

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան հունիսին կարող է սկսել «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական