AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 24939, Տպվել է` 5335, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿՙ ՆՈՐԸՆԾԱ ԴՈԿՏՈՐԻՆ

ՄԱՐԻ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեր շատ սիրելի աննման Ժիրայր Դանիելյան

Լիբանանահայ հայտնի մտավորական, մատենագետ, հայ մամուլի պատմության մասնագետ, կրթական գործիչ, հրապարակագիր, բանասեր, «Կամար» գրական-մշակութային հանդեսի խմբագիր Ժիրայր Դանիելյանը օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացավ պատվավոր դոկտորի կոչման, ինչը գոհունակություն պատճառեց անշուշտ ոչ միայն իրեն, այլեւ, գրեթե բացառության կարգով, սփյուռքահայ եւ հայրենի մտավորական շրջանակներին անխտիր: Այդ առթիվ նորընծա դոկտորը արժանացավ բազում շնորհավորանքների: Միանալով այդ շնորհավորանքներինՙ «Ազգ»-ը որոշեց տարբերվել ուրիշներից եւ ստորեւ լույս ընծայել 88-ի ավերիչ երկրաշարժից հետո ծնողազուրկ դարձած եւ Լիբանանում Ժ. Դանիելյանի հոգածությունը վայելած մի խումբ երեխաների- այժմ արդեն երիտասարդ- անունից գրված սրտառուչ շնորհավորանքը:

Այսօր այնքան հուզված ենք եւ հպարտ. անվանի հայագետ-բանասեր, մշակութային գործիչ, գրադարանագետ եւ խմբագիր Ժիրայր Դանիելյանին շնորհվեց ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեության համար:

1990 թվականին Հայաստանի երկրաշարժից ձեռքեր, ոտքեր կորցրած որբ երեխաները ծնողական սիրով ու հոգատարությամբ շրջապատվեցին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Մեր հայրիկիՙ Ժիրայր Դանիելյանի օգնությամբ գնում էինք Բեյրութի գեղեցիկ ծովը վայելելու, լիբանանյան համեղ ճաշերը համտեսելու, գեղեցիկ նվերների արժանանալու: Մեր մեծ հանրակառքի վարորդըՙ մեր շատ սիրելի երիտասարդ պատվելի Վիգեն Չոլաքյանն էր, որի կողքին ամեն օր նստում էր երկու ձեռքերը կորցրած մեր ամենափոքրիկ Էդիկը, որն իր արհեստական մատներով ուրախ-ուրախ սեղմում էր ավտոմեքենայի բոլոր կոճակներըՙ «ես եմ վարորդը» բացականչելով: Գյումրի մեր վերադառնալուց հետո պատվելիի հանրակառքն էլ նույնպես ենթարկվելէր «վիրաբուժության»: Բեյրութում ամեն օր վիճում էինք, թե ո՞ւմ հայրիկն է Ժիրայր Դանիելյանը, քանի որ Էդիկը որոշել էր, որ իր հայրիկն է, բայց մենք էլ որոշել էինք, որ մեր հայրիկն է: Պատվելի Վիգեն Չոլաքյանը մեզ նույնպես շատ էր սիրում, շոյելով մեր գլուխները ասում էր, որ հայրիկ Ժիրայր Դանիելյանը բոլորին շատ է սիրում, բոլորի հայրիկն է, նաեւ ունի բազմաթիվ երեխաներ, որոնք ապրելով նյութական դժվար պայմաններով ընտանիքների մեջ, արժանացել են լավագույն համալսարանների վկայականների:

Մենք այլեւս որբ չենք: Համբուրելով փաթաթվում ենք հոգատար հայրիկինՙ Ժիրայր Դանիելյանին, նրան մաղթելով նորանոր պարգեւներ, տիտղոսներ ու մրցանակներ:

Որդիական համբույրներովՙ երկրաշարժի զավակների խնդրանքը փոխանցում է ՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.