AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014



Տեղադրվել է` 2014-06-06 04:23:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԵՎԱՆ ԳՅՈՒՂ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ

ԱՐԱ ՄԱՐՑԻՐՈՍՅԱՆ

Համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը կսկսվեն այս տարվանից

Համայնքների խոշորացումը Հայաստանում մոտակա տարիների ամենաարմատական բարեփոխումներից մեկն է լինելու: Այս բարեփոխման հեղինակները եւ այն իրագործող տարածքային կառավարման նախարարությունը, ներկայացնելով սպասվող գործընթացի մանրամասները, շեշտում են, որ այն ոչ մի նմանություն չունի խորհրդային տարիներին իրագործած գյուղական բնակավայրերի միավորման գործընթացի հետ: Այն ժամանակ, երբ միավորվեցին մի քանի գյուղական համայնքներ, իսկ վարչական կենտրոն դարձավ դրանցից մեկը, մյուս գյուղերի բնակիչները սովորական տեղեկանք ստանալու համար հարկադրված էին լինում գնալ հարեւան գյուղ, որտեղ գտնվում է գյուղխորհուրդը: Սա բացառվում է համայնքների խոշորացման ներկայիս բարեփոխումներում: Ընդհանրապես, այս բարեփոխումներն իրենց գաղափարախոսությամբ բոլորովին այլ նպատակներ ունեն:

Համայնքների խոշորացում ասելով, առաջին հերթին նկատի է առնվում կառավարման արդյունավետության բարձրացումը: Ներկա կացությունը ոչ մի կերպ չի նպաստում թե՛ համայնքների տեղական եկամուտների, թե՛ պետության կողմից տրվող դոտացիաների արդյունավետ եւ նպատակային ծախսմանը:

Հայաստանի Հանարապետության տարածքում 999 բնակավայր կա, որոնք միավորված են 915 համայնքներում: Այսինքն, մասամբ խոշորացված 61 բազմաբնակավայր համայնք կա: Ի՞նչ ծառայություններ են մատուցվում փոքր բնակչություն ունեցող համայքներում եւ ինչպե՞ս են տնօրինվում համայնքնային եւ պետական միջոցները:

Մասնավորապես փոքր` մինչեւ 100 բնակչություն ունեցող համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, եւ համայնքային բյուջեի 88 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վրա` գյուղապետի, օգնականի, եւ այլն: Այս ցուցանիշների մասին խոսելով, համայնքների խոշորացման ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը նշում է, որ միայն 3000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում է, որ ծախսերի 20 տոկոսն է բաժին ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարով հնարավոր է լինում ծառայություններ մատուցել տվյալ համայնքում ընդգրկված բնակավայրերում` մանկապարտեզ, բուժկետ, գրադարան, մշակույթի կենտրոն, փողոցների լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծվում բիզնեսի ընդգրկմամբ իրականացնելու նպատակային ծրագրեր: Նա որպես օրինակ բերում է Սյունիքի մարզը, որն ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերով մարզն է: Այստեղ եղած 109 բնակավայրերը անհրաժեշտ կլինի միավորել 18 համայնքներում: Օրինակ` Մեղրիի 13 բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում: Սա կվերակենդանացնի Մեղրու շրջանի նախկին քարտեզը, բայց նոր բովանդակությամբ, հնարավորություններ ստեղծելով գումարներ ծախսել գյուղերում նպատակային ծրագրեր իրականացնելու համար:

Խոշորացված համայնքների բնակավայրերի բնակիչների համար հավելյալ դժվարություններ չստեղծելու հարցի վերաբերյալ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանում է, որ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրում գործելու է այսպես կոչված վարչական ներկայացուցիչը: Նրանք ըստ էության փոխարինելու են այդ բնակավայրերի գյուղապետերին եւ տվյալ գյուղին առնչվող բոլոր հարցերով` սկսած տեղեկանքի, տարբեր թույտվությունների եւ այլ հարցերով գյուղացիները դիմելու են հենց նրան, այլ ոչ թե գնալու համայնքային կենտրոն: Վարչական ներկայացուցիչներին առաջարկելու է համայնքի ղեկավարը, բայց թեկնածուն պետք է լինի տվյալ գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից ներկայացվածը: Համայնքների ավագանին ձեւավորվելու է երկու ուղղությամբ: Խոշորացված համայնքի մաս կազմող յուրաքանչյուր գյուղի մեկ ներկայացուցիչ անպայման լինելու է համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամներն արդեն ընտրվելու են ըստ բնակչության թվի:

Համայնքների խոշորացման բարեփոխումները մշակող փորձագետներից Վահան Մովսիսյանի տեղեկացմամբ, տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության: Դա կարող է լինել համախմբում մեկ ապրանքանիշի շուրջը (Տաթեւ), մեկ քաղաքային համայնքի շուրջը (Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ընդհանուր բիզնես նախագծի իրագործման շուրջը (Զառիթափ, Սառնակունք), աշխարհագրական եւ ռելիեֆային առանձնահատկություններով: Նշվում է, որ նույն համայնքի մեջ ընդգրկվող բնակավայրերի միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի 20 կմ-ը:

Ներկայումս մշակվել են խոշորացման երկու տարբերակներ` շրջանային եւ փնջային, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու ռիսկերը: Առաջինի դեպքում խոշորացումից հետո Հայաստանի 999 բնակավայրերը պետք է միավորվեն 50 համայնքներում, երկրորդի դեպքում` 230 համայնքներում: Պատասխանելով մեր հարցին, թե ո՞ր տարբերակն է առավել հավանական համարվում, Վաչե Տերտերյանն ասաց, որ դեռեւս քաղաքական որոշում չկա:

Մեկնաբանելով համայնքների խոշորացման բարեփոխումները, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առանձնացնում է դրա երեք կարեւոր նպատակները` ավելի շատ կապիտալ ներդրումներ համայանքներում խնայված միջոցների հաշվին, իշխանության ապակենտրոնացում եւ քաղաքական համակարգի հետաքրքրությունների ավելացում տեղական ինքակառավարման նկատմամբ: «Ազգի» հարցին, թե նկատի ունենալով մեկ այլ կենսական նշանակություն ունեցող բարեփոխումների (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի) տապալումը, որը հետեւանք էր դրա նկատմամբ ստեղծված մթնոլորտի, ինքը վճռականություն ունի՞ մինչեւ վերջ տանելու համայնքների խոշորացման բարեփոխումը, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ ձախողումից խուսափելու համար պետք է իրականացվեն պիլոտային (փորձնական ծրագրեր), բացատրական աշխատանքներ, մինչ այդ խոշորացվող համայնքներում անցկացվեն տեղական հանրաքվեներ` բնակչության կարծիքն իմանալու համար: Նա համոզմունք հայտնեց, որ համայնքներում կողմ կլինեն այս բարեփոխմանը:

Տարածքային կառավարման նախարարության կազմակերպած համայնքների խոշորացմանն առնչվողՙ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, բացի վերոնշյալ մանրամասներից, տեղեկացանք նաեւ, որ արդեն այս տարի կսկսվեն առաջին երեք փորձնական ծրագրերը` Ծաղկաձորին, Դիլիջանին, Ջերմուկին հարակից համայնքների խոշորացման ուղղությամբ: Եվս 11 խոշորացվող համայնքների ձեւավորումը նախատեսվում է եկող տարի: Այսինքն, համայնքների խոշորացման առաջին քայլերի արդյունքներին ականատես լինելու այնքան էլ շատ ժամանակ չի մնացել

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.