Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ՄԻՊ-ին հիմա էլ խիստ հուզում են Երասխի գործարանի էկոլոգիական վնասները

17/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը հիմա էլ բնապահպանական հարթակում է հարձակում սկսում։ Այս անգամ թիրախը Երասխի մետաղաձուլական գործարանն է, որի վրա պարբերաբար կրակում է ադրբեջանական զինուժը։

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան բողոքի նոտա է հղել ու բնապահպանական կառույցների ուշադրությունը հրավիրել, իր խոսքով՝ «տարածաշրջանի համար բնապահպանական աղետ հանդիսացող գործարանի կառուցման վրա»։

Իբր թե իրենց համար բնապահպանական խնդիրները խիստ կարևոր են, իրենք մտահոգված են տարածաշրջանում ապրող տարբեր ազգերի  առողջությամբ, որի համար Երասխի գործարանը մեծ վտանգ է։

Սաբինան ասել է. «Հայաստանի նոր նախաձեռնություններից մեկը, որը կարող է տարածաշրջանային բնապահպանական խնդիրներ ստեղծել, Ադրբեջանին սահմանակից և շատ մոտ, 16500 քառակուսի մետր տարածքում տարեկան 180 հազար տոննա արտադրական հզորությամբ, 70 միլիոն դոլար արժողությամբ մետաղաձուլական խոշոր գործարան կառուցելու ցանկությունն է։ Թուրքիայի հետ սահմանին նման գործարան կառուցելը և աղբը Հարավային Կովկասի երկրորդ ամենամեծ՝ Արազ գետը թափելը կարող է աղտոտել ոչ միայն այս գետը, այլև Արփաչայը։

Կառուցվող գործարանի գործունեության արդյունքում օդ արտանետվող թունավոր գազը լուրջ ազդեցություն կունենա կենդանական ու բուսական աշխարհի վրա։ Նաեւ, եթե մետաղաձուլական գործարանը սկսի աշխատել, դա կբերի էկոհամակարգի խախտման, թունավոր թափոններով օդի աղտոտման։ Այսպիսով, Հայաստանը կրկին կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի՝ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Espo կոնվենցիա) դրույթները»։

Մի հարցնող լինի Սաբինային՝ այս «բանապահպանական մտահոգություննե՞րն են» պատճառը, որ ադրբեջանական ստորաբաժանումները պարբերաբար կրակում են Երասխի գործարանի վրա։

Նավթ արտահանող երկրի ՄԻՊ-ին հուզում են տարածաշրջանային բնապահպանական խնդիրները, որոնց օջախը նա համարում է միայն ու միայն Հայաստանը։

Որքան Բերձորի միջանցը փակելը, նույնքան էլ Երասխի գործարանի վրա կրակելն է «բնապահպանական խնդիր»։

Ինչևէ, Ադրբեջանից՝ «բնապահպանական դաշտից», նետն արդեն արձակվել է, իսկ նրանք հենց այնպես, ինքնանպատակ «նետեր չեն արձակում»։ Սպասենք գործընթացին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի տարածաշրջանը վերաֆորմատավորվի. իրենց նպատակը մեզ վերացնելն է. Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Այս ակցիան մխիթարանք է առաջին հերթին մեզ համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Այս ակցիան մխիթարանք է առաջին հերթին մեզ համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական