Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է կարիերայի 900-րդ գոլը:
«Այդ գոլը մեծ նշանակություն ունի ինձ համար: Վաղուց էի երազում նման արդյունքի հասնելու մասին: Բոլորին թվում է, թե սա իմ հերթական ձեռքբերումն է, բայց միայն ես գիտեմ, թե ինչ ծանր աշխատանք եմ տարել ամեն օր»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Record-ը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա ֆուտբոլիստը 131 գոլ է խփել ազգային հավաքականի կազմում: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:
Նա ակումբային մակարդակում 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 145-ը` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 101-ը` Թուրինի «Յուվենտուսում», 62-ը` «Ալ Նասրում» և 5-ը` Լիսաբոնի «Սպորտինգում»:
Fastnews