Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ո՞ր դեպքում Բաքուն կհանի ԵԽԽՎ անդամների «էմբարգոն»

Ադրբեջանը կվերացնի ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան  այցելելու արգելքը, երբ այդ երկրի  պատվիրակությունը վերադառնա այս կազմակերպություն։

«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատեց կարմիր գիծը։

 Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող կերպով փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Սրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- Cernobbio միջազգային ֆորումում մոդերատորի հարցին ի պատասխան՝ ասել է  Ալիևը։

Նա նշել է, որ ԵԽԽՎ այն անդամներին, ովքեր դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների ընդլայնմանը, պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումը համարժեք է։

«Եթե նրանք ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, «էմբարգոն» կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- հավելել է Ալիևը։