Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ կհեռանա պաշտոնից։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշիկ Ալավերդյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Ես գտել եմ ինձ փոխարինողին ու մեծ է հավանականությունը, որ կհեռանամ այստեղից: Գուցե, եկել է ժամանակը, որ հրաժեշտ տամ հայկական ծանրամարտին»,- շեշտեց նա: Ալավերդյանն առաջարկներ ունի մի քանի երկրներից, այդ թվում՝ Չինաստանից։