Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Զոհը Կը Ձերբակալուի Մինչ Ոճրագործը Անհպելի Է

14/01/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսական ահաւոր ճգնաժամի մէջ ապրող Լիբանանի (ուր մէկ ամերիկեան տոլարին արժէքը երէկ հասաւ 50 հազար լիբանանեան թղթոսկիի սահմանները) իշխանական համակարգը, փոխանակ ժողովուրդին ստուար մեծամասնութեան կտոր մը հացի հասանելիութեան հարցը լուծելու, զբաղած է ճնշելով իր դէմ ձայն բարձրացնող ճարահատ քաղաքացիները:

Այս ծիրէն ներս, իշխանութիւնները երէկ, նոր մրցանիշ մըն ալ հաստատեցին իրենց փտած համակարգին պատմութեան մէջ, երբ խաբելով («սուրճ խմելու» համար ոստիկանատուն կանչելով) ձերբակալեցին Ուիլիամ Նունը, որ Պէյրութի նաւահանգստին պայթումի զոհերուն ընտանիքներուն խօսնակն էր: Ուիլիամի եղբայրը՝ Ճոն, հրշէջի իր ազնիւ պարտականութիւնը կատարած պահուն նշեալ պայթումին զոհերէն է:

Պէյրութի պայթումի հետաքննութիւնները, ինչպէս նմանօրինակ ոեւէ դէպք կամ ոճիր, Լիբանանի դատական մարմիններու կողմէ միշտ ալ ձգձգուելով ամուլ արդիւնքի հասած են: Այս իսկ պատճառով եւ յոռի սովորութիւն դարձած, հետաքննութիւնները քաղաքական միջամտութիւններէ հեռու պահելով արդարութեան հասնելու համար, Ուիլիամ բարձրաձայնողներէն էր հետաքննութիւնները միջազգայնացնելու պահանջը:

Նուն վերջերս մասնակիցներէն էր, Լիբանանի Արդարադատութեան պալատին դիմած զոհուածներու ծնողներուն կողմէ կազմակերպուած արդարացի ցոյցին: Անոնք այնտեղ էին բողոքելու դատական գործընթացի դանդաղ ընթացքին դէմ, ինչպէս նաեւ արգելք հանդիսանալու այս հարցով ազնուօրէն զբաղելու միտող դատաւոր Թարէք Պիթարին պաշտօնէ հեռացնելու փորձին, որուն կը միտէր նոյն օրը գումարուող Դատական Բարձրագոյն Խորհուրդի ժողովը:

Մինչ նշեալ ցոյցը հասած էր իր գագաթնակէտին, Ուիլիամ իր ընկերներով քարեր շպրտած էր Արդարադատութեան պալատի շէնքին վրայ՝ ապակի մը կտրելով: Նոյն ժամանակ ան Լիբանանի դատաւորները կոչած էր «տկար արարածներ», նկատի ունենալով, որ անոնք կ՛ենթարկուին քաղաքական միջամտութիւններու:

Ահա այս «ոճիր»ն էր, որ պատճառ հանդիսացաւ երիտասարդին ձերբակալման երէկ գիշեր, այս քայլին դէմ բողոքի մեծ ալիք մը յառաջացնելով երկրին մէջ: Այս դէպքը ենթակայ է երթալու ծայրայեղական քայլերու Նունի համար արդարութիւն պահանջով փողոց իջած մեծ թիւով քաղաքացիներուն կողմէ, եթէ իշխանական համակարգը շուտով չանդրադառնայ իր արարքին անմարդկայնութեան մասին:

Լիբանան արդէն դարձած է անհեթեթ երկիր մը, ուր զոհը կը ձերբակալուի մինչ իսկական յանցագործները ազատութեան մէջ կը մնան: Լիբանանի իշխանութիւնները, փոխանակ շուրջ 244 հոգի սպաննած եւ մայրաքաղաքին կարեւոր մէկ մասը փլատակներու վերածած պայթումին պատասխանատուները ձերբակալելու, կը միտի ձերբակալել, անոր զոհերուն հարազատները: Ծնողներ, որոնց սիրտը այրած է բնութեան օրէնքին հակառակ՝ իրենց զաւակները հողին յանձնելով եւ անժամանակ կորսնցնելով իրենց քոյրերն ու եղբայրները:

Իրավիճակը աւելի քան անարդար է, մինչ Լիբանան կը տուայտի հազար տեսակ խնդիրներով, որուն պատասխանատուները չեն ամչնար նման քայլերու դիմելու:

Մեծ թիւով լիբանանցիներու պատուհասած այդ ողբերգական աղէտին հետաքննութիւնն ու արդարադատութիւնը խոչընդոտելու յամառութիւնը մեզի կը յուշէ, որ մենք կ՛ապրինք «անտառ»ի օրէնքի ներքեւ:

Ուիլիամ Նունին ձերբակալելու փորձը պետութեան չգոյութեան եւ երկրին մէջ տիրող անօրինականութեան ու անարդարութեան հարազատ պատկերն է: Պետութիւն, որ արդարութիւնը հաստատելու փոխարէն կը հետապնդէ արդարութիւն և ճշմարտութիւն պահանջողները:

Վերը նշուած անհաւատալի վիճակը դրական մէկ կողմ ունի սակայն: Երբ ոստիկանապետութեան վերածուած երկրի մը իշխանութեան պահուածքը կը հասնի հոն, ուր իրենց իսկ փնթիութեան կամ մեղսակցութեան պատճառած զոհերուն հարազատները ոճրագործ կը սեպուին եւ առ այս կը ձերբակալուին, ապա պէտք է հասկնանք, որ տուեալ այդ իշխանութիւնը հոգեվարքի մէջ է:

Այս սիւնակով, կը միացնենք մեր ձայնը Ուիլիամ Նունի ազատութիւնը պահանջողներուն: Նոյն ժամանակ մեզի կը մնայ ցաւակցիլ իշխանութիւններուն, այն կոտրուած կտոր մը ապակիին համար, որ պատճառաբանութիւնը հանդիսացաւ իր եղբօր կորուստին ցաւով ապրող տղուն, իր երիտասարդական հասկնալի պոռթկումին զոհը դառնալու:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք» օրաթերթ, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Տիգրան Մեծը» Իմ Տիգրանների շարունակությունն է (Վրեժ Մարկոսյանի հիշատակին)

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հրաժարակա՞ն կտա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հրաժարակա՞ն կտա

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական