Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 2

15/04/2021
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

Նյութի առաջին մասը այստեղ – ,

Խրիմյան և Փորթուգալյան Մկրտիչների հայրենանվեր գաղափարների հետևորդը թեև երիտասարդ էր, անփորձ, սակայն չընկրկեց դժվարություններից, այլ Կենտրոնականի առաջին շրջանավարտ  համախոհների հետ մեծ նվիրումով, խանդավառ ու ավելի համախմբված շարունակեց ավագների սկսած գործը: Ավելի զարգացրեց ավագ սերնդի ձեռնարկած կրթական շարժումը և ընդլայնեց դպրոցական ցանցը: Խանդավառեց Մ. Փորթուգալյանի սփռած ազատաշունչ ոգուց ազգային ինքնագիտակցության բավարար մակարդակի հասած այդ սերնդին, ով պարզորոշ գիտակցում էր, որ բարոյական ու կրթամշակութային շատ ավելի բարձր արժանիքներ ունեցող հայությունը չպետք է ստրուկ մնա իր իսկ հայրենիքում:

Արմենական կուսակցության կազմակերպական կորիզը դարձավ Կենտրոնականի 12 շրջանավարտներից բաղկացած Փորթուգալյանի հիմնած «Գործակցական Միությունը»: Նրանց թվում էին Մ. Ավետիսյանը, Ռ. Շատվորյանը, Գր. Պեոզիկյանը, Գր. Թերլեմեզյանը, Գր. Աճեմյանը (գուրգեն Մահարու հայրը), Գար. Բաղեշցյանը, Ղ. Խանջյանը (Աղասի Խանջյանի հայրը), Գր. Օտյանը, Գ. Ասլանյանը (Ե. Գոնտակճյանը, Գ. Ասլանյանն ու Գ. Նաթանյանը մեկնել էին Վանից) (քանի որ վերջիններս «Արմենիա» թերթի համախոհներն էին և տարածում էին այն՝ ժողովուրդը նրանց անվանեց արմենականներ): Կուսակցությունն ստեղծվեց խիստ գաղտնի և առանց աղմակալից հայտարարու-թյուններ: Արմենականների ծնունդով Պոլսի պատրիարքանի մեջ սահմանափակված Հայկական հարցը փոխադրվեց գավառ: հիմնադիրների մեջ իր խիզախությամբ ու համարձակությամբ, ազնիվ, խոհուն նկարագրով ու գաղափարական նվիրվածությամբ առանձնանում էր տաղանդաշատ առաջնորդ Մ. Ավետիսյանը: Ժամանակակիցները բարձր են գնահատել նրա մարդկային առաքինությունները. հայրենասիրությունը, դաստիարակի ու առաջնորդի անուրանալի կարողությունները: Նա մեկն էր հայոց Ազատամարտի այն նվիրյալներից, որոնք մի ձեռքում սուր են պահել, մյուսում` գրիչ:

Լինելով տեղացիներ և լավ իմանալով երկրի կացությունն ու թշնամու նենգությունը՝ իրատես, գաղտնապահ ու խոհեմ գործելակերպի կողմնակիցներ արմենականները գործունեություն ծավալեցին երեք հիմնական ուղղություններով.

  1. կրթական-լուսավորական շարժում,
  2. զենքի հայթհայթում և զինավարժություն:
  3. Ազատագրական գաղափարաների քարոզչություն

Շնորհիվ անզուգական առաջնորդի խելացի գործունեության՝ արմենականների գործելակերպը ընդունելություն գտավ ժողովրդի մեջ և կարճ ժամանակում Վասպուրականում արմատավորվելով տարածվեց նաև Արևմտյան Հայաստանի այլ գավառներ և մի քանի գաղթօջախներ, որտեղ ստեղծվեցին կուսակցության մասնաճյուղեր: Արմենականները կարողացան շատ կարճ ժամանակամիջոցում Վանում կուտակել զգալի քանակությամբ զենք-զինամթերք և դաստիարակել անձնազոհ ու ազգանվեր համխոհների ու համակիրների բանակ:

Խուսափելով թուրքական հետապնդումներից՝ 1886 թ. Մ. Ավետիսյանն անցնում է Պարսկաստան և Սալմաստի 12 հայաբնակ գյուղերում բաց է անում վարժարաններ և ինքն էլ դասավանդում մի քանի առարկաներ: Երկու տարի պարսկաստանում մնալուց հետո, որտեղ շնորհիվ մարդասիրության ու անաչառ վարքագծի մեծ հեղինակություն էր վայելում, Ավետիսյանը ռուսաստանի վրայով անցնում է Կ.  Պոլիս:

Այստեղ էլ թուրքական իշխանությունները բռնում են Մ. Ավետիսյանին, դատում ու աքսորում են հյուսիսաֆրիկյան Տրիպոլի: Օգտվելով նպաստավոր իրավիճակից, նա կարողանում է փախչել աքսորավայրից և մեծ զրկանքներ ու տառապանքներ կրելով` հասնել Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ գտնում է Մ. Փորթուգալյանին, ով խույս տալով ձերբակալությունից, հաստատվել էր այստեղ ու 1885 թ. աշնանից հրատարակում էր «Արմենիա» թերթը: Մ. Ավետիսյանն սկսում է աշխատակցել «Արմենիային» և որպես նրա թղթակից, այցելում է եվրոպական խոշոր կենտրոնները, այնուհետև Հյուսիսային Ամերիկա և այլ երկրներ, ուր հայաշատ գաղթօջախներ կային: Ամենուրեք նա անում էր ամեն ինչ թերթն ու արմենականության գաղափարախոսույթունը տարածելու և կուսակցության մասնաճյուղեր հիմնելու համար: Կարճ ժամանակ հետո, շատ հայահոծ գաղութներում սկսեցին ակտիվորեն գործել կուսակցության մասնաճյուղեր, որոնք հետագա տարիներին զգալի ներդրում ունեցան մեր ազատագրական պայքարի և հայապահպանության գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը

Հաջորդ գրառումը

Բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար․Էդիկ Բաղդասարյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայացք Արցախին

27/03/2026
Ազգային

Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ. հայտարարություն

24/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախցի հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա

22/03/2026
Հաջորդ գրառումը

Բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար․Էդիկ Բաղդասարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական