ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավճռին՝ մեջբերելով 68-ամյա տղամարդու խոսքերը՝ «Ես անմեղ եմ»։
«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Հայաստանում բուժում ստանալու նպատակով հուլիսի 29-ին փորձել է անցնել Հակարիի ապօրինի ադրբեջանական անցակետով, սակայն Կարմիր խաչի ներկայությամբ ադրբեջանցիները նրան առևանգել են ու գերեվարել։
Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանք է առաջադրել, իբր նա մասնակցել է Խոջալուի գործողություններին ու 1991 թվականի ձմռանը «ցեղասպանել է ադրբեջանցիներին»։
Ընդ որում՝ «ցեղասպանության» անվան տակ Բաքուն նշում է ընդամենը 20-25 սպանված ադրբեջանցու։ Բոլորին է հայտնի, որ Խոջալուի դեպքերը Ադրբեջանն է սարքել՝ սեփական ժողովրդին օգտագործելով որպես վահան։ Խոջալուի բնակիչների սպանությունն Ադրբեջանի իշխանությունների վզին է։