Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցի ընտանիքն արտագաղթելիս ավտոմեքենայում տեղավորել է ոչ թե առաջին անհրաժեշտության իրերը, այլ նախատատից ժառանգած 130-ամյա Արևագորգը

07/11/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր և բացառիկ ևս մեկ նմուշով՝ 19-րդ դարի վերջին Արցախի Մարտունու շրջանի Կավահան գյուղում գործված դասական Արևագորգով։

Արևագորգը թանգարանին նվիրել է սեպտեմբեր ամսին Արցախից բռնի տեղահանված մի ընտանիք, որը գերադասել է ավտոմեքենայում տեղավորել ոչ թե առաջին անհրաժեշտության իրերը, այլ նախատատից իրենց ժառանգված 130-ամյա գորգը։

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն Azg.am-ին պատմեց՝ գորգը նվիրաբերած ընտանիքը չի ցանկացել, որ իրենց անունը հանրայնացվի։ Միայն ցուցադրության ժամանակ կնշվի, թե կոնկրետ որ ընտանիքին է պատկանել գորգը։
«Այդ մարդիկ սովորական արցախցիներ են, որոնք, իմանալով որ Հայաստանում չեն մնալու, այլ իրենց բնօրրանից տեղահանվելուց հետո մշտական բնակության են մեկնելու Ռուսաստան, որոշել են Արևագորգը մեր թանգարանին նվիրել։

Ես միայն կարող եմ փոխանցել իրենց խոսքերը. ասացին՝ վերջին պահին կանգնել ենք, նայել, թե ինչ վերցնենք մեզ հետ և որոշել ենք, որ այս գորգը չենք կարող թողնել, որովհետև այն մեր նախատատից ժառանգած անգին նմուշ է։

Այդ մարդիկ իմացել են, որ նման թանգարան գոյություն ունի, որ այստեղ գոգերի հետ կապված ամեն փաստ արձանագրվում է՝ ումն է, որտեղից է։ Մարդիկ գիտեն, որ մենք որևէ նմուշ չենք վաճառում։

Կոնկրետ այս նմուշն Արևագորգ է, այդ զարդանախշն աշխարհում ուրիշ ոչ մի տեղ, բացի Արցախից, չի գործվել։ Եթե Հայաստանի տարբեր բնակավայրերի գորգերի պարագայում կարող եք ուրիշ, կրկնվող զարդանախշեր հանդիպել, ապա այս գորգը գործվել է միայն Մարտունու և Հադրութի շրջաններում՝ Վարանդայում, Դիզակում։ Նույնիսկ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում այս զարդանախշը չի գործվել։ Երբեմն գործվել է նաև Ասկերանի շրջանի Պատարա գյուղում»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նշեց, որ արցախցի ընտանքիի կողմից իրենց նվիրաբերված նմուշը բավական մեծ է՝ 1.30*4.50 սմ՝ գործված երկրաչափական հստակ կանոններով։

Ինչ վերաբերում է թելերի գույներին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ երանգները ևս խիստ բնորոշ են Մարտունու և Հադրութի շրջանների գորգերին։

«Սա դասական, պրոֆեսիոնալ աշխատանք է՝ գործված ամենաբարձր մակարդակով: Բացի այս Արևագորգից՝ վերջին շրջանում ևս 4 արցախյան գորգ ենք ձեռք բերել՝ 4 տարբեր ընտանիքներից։ Բայց ցավալին այն է, որ մեր գորգերը չեն ցուցադրվում, դրանք այժմ պահոցներում են։ Բայց ցանկացած կառուցողական առաջարկի դեպքում պատրաստ եմ գորգերի ցուցադրություն կազմակերպել՝ թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Ասծատրյանը ցավով հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարությունն առ այսօր իրենց  տարածք չի տրամադրել՝ պատշաճ մակարդակով ցուցադրելու Շուշիի գորգերի թանգարանի բոլոր նմուշները։

«Արդեն անհարմար եմ զգում խոսել, բայց մինչև հիմա տարածքի հարցը չի լուծվել։ Դեռ մայիս ամսին ԿԳՄՍ նախարարի հետ եմ հանդիպել, հույս է տվել, որ տարածք կտրամադրեն, բայց մինչև հիմա հարցը չի լուծվել։

Գորգերի ցուցադրության համար առնվազն 400-500 ք/մ բարձր առաստաղներով ոչ նկուղային տարածք է պետք, որ կարողանանք նմուշները պատշաճ ցուցադրել։ Շուշիում էլ մեր թանգարանը գրեթե այդ չափով տարածք էր զբաղեցնում։

Ադրբեջանցիները գիտեն, որ Շուշիի գորգերի թանգարանին Երևանում տարածք չի տրամադրվում, դրա համար էլ տարի-տարիուկես առաջ մի հոդված էին գրել. ասում էին՝ եթե ձեր գորգերի թանգարանը Հայաստանում ոչ ոքի պետք չէ, ինչո՞ւ տարաք, թողնեիք մեզ մոտ։

Իսկ մենք 174 գորգ ունենք՝ մեծամասամբ արցախյան և իհարկե՝ընդհանուր նմուշների 3-5 տոկոսը կազմող արտասահմանյան գորգեր։ Դրանք ոչ միայն ցուցադրել է պետք, այլև պահպանել և վերականգնել, որովհետև դրանց մեծ մասը բավական հին են։ Այդ բոլոր աշխատանքները ես եմ անում, ոչ մի տեղից աջակցություն չկա, մինչդեռ Շուշիում մենք եկամուտի աղբյուրներ ունեինք։ Կրկնում եմ՝այս 3 տարվա ընթացքում ոչ ոք ոչ մի բանով չի աջակցել։ Ես այստեղ համապատասխան վերաբերմունք չեմ տեսնում։

Արցախցի ընտանիքի կողմից մեզ նվիրաբերրված բացառիկ Արևագորգն էլ որոշ հատվածներում ռեստավրացիայի կարիք ունի։ Տեղ կա՝ ցեցն է կերել, տեղ կա՝ մուկը։ Բայց գորգի խավը, գույները շատ լավ են պահպանվել, կարծես հենց նոր հաստոցի տակից հանված լինի։ Ամեն դեպքում, երևի ձմռան ընթացքում ռեստավրացիայի աշխատանքը կանենք. արդեն պայմանավորվել եմ»,- ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը։

Վարդան Ասծատրյանի խոսքով՝ ինչպես Արևագորգը նվիրած ընտանիքը, այնպես էլ իր շրջապատի արցախցի շատ ընտանիքներ, Արցախից տեղահանվելուց հետո ստիպված հեռանում են նաև Հայաստանից, որովհետև պետությունը չի հոգում արցախցիների՝ Մայր Հայրենիքում կեցության հետ կապված խնդիրները։

«Նախ, մարդիկ տեղ չունեն ապրելու։ Ինչքա՞ն կարող են վարձով կամ բարեկամների տանը  բնակվել։ Ճիշտ է, մինիմալ բաներ արվում են, որ մարդիկ օրվա հաց ունենան, բայց դա բավարար չէ։ Մարդը չի կարող այդպես երկար ապրել»,- նշեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրային, քաղաքական գործիչներին Ադրբեջանի կողմից գաղտնալսելու դեպքերը բացահայտելը ՀՀ ԱԱԾ օրակարգում չկա, կամ էլ հրահանգ չկա բացահայտելու, կամ էլ հրահանգ կա՝ չբացահայտելու

Հաջորդ գրառումը

ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական