Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անշուշտ, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների պատկերը, այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը ակտիվ ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Ակնկալում ենք հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերականգնում», – նշել է փոխնախարարը։
«Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։
Գլխավորն այն է, որ Բաքուն եւ Երեւանը կարողանան հասնել փոխընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն եւ արդար խաղաղություն տարածաշրջանում։ Ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին՝ համաձայն հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթների», – հավելել Է դիվանագետը։