Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծ մասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից

03/10/2024
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին հարցին։ 

Լիտվայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլև Եվրոպայի խորհրդի համար։

Նա հիշեցրել է, որ դեռևս մայիսին ԵՄ-ի նախարարների կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։ 

«Բացի այդ ողջունվել է երկու պետությունների սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», – իր խոսքում նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում մեծ կարևորություն ունի բարձրագույն մակարդակում քաղաքական կամքի առկայությունը՝ հասնելու խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը: 

Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ վստահության մթնոլորտի և նպաստավոր հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ են կայուն, բաց երկխոսություն և բարի կամքի ազդակներ։

«Լիտվան պատրաստ է ներդրում ունենալ նման գործընթացում այնքան, որքան կարող է», – նշել է  Լանդսբերգիսը՝ միաժամանակ հավելելով, որ հասկանում է, որ բանակցությունները ներկայում շարունակվում են և այս ընթացքում խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի տարբերակներ են ներկայացվել։

Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծ մասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից։

«Դա է միակ նախապայմանը, որը պահանջվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար», – նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ վերահաստատելով իր երկրի աջակցությունն այդ գործընթացին։    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Հաջորդ գրառումը

Լուսանկարներ. Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Պաշտոնական

Ի՞նչ համաձայնագիր են ստորագրել  Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը

26/05/2026
Պաշտոնական

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիո

26/05/2026
Հաջորդ գրառումը

Լուսանկարներ. Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական