Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լուսանկարներ. Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի ընտանիքում  լույս աշխարհ են եկել  հերոսի երկվորյակ քույրերը` Աննան եւ Մարիամը։

Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։