Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՄԱ-ի հետ ԿԳՄՍՆ-ն չի համագործակցում

17/11/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՈՄԱ-ՀՀ պաշտպանության նախարարություն հեռավար «մեղադրանքների» ֆոնին մոտ երկու շաբաթ առաջ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, թե «ցանկացած մեղադրանք՝ ուղղված ռազմամարզական ՀԿ-ների հասցեին, հետևանք է պետական կառավարման թերացումների ու բացթողումների»:

Նոյեմբերի 13-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե միավորման անդամ ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ արդյո՞ք նախարարությունը որևէ կերպ համագործակցում է, եթե այո, ապա ինչ ծրագրերի շրջանակում:Մենք ԿԳՄՍ նախարարությանը հարցրել էինք նաև՝ ՈՄԱ-ի հետ համագործակցության համար պետական բյուջեից ի՞նչ միջոցներ են հատկացվում, եթե, օրինակ, բարձր դասարանների աշակերտները «գործուղվում» են նրանց մոտ կրակել սովորելու: Նման տեղեկություններ խմբագրությունը ստացել էր, և մենք փորձել էինք պարզել դրանց իսկությունը:Միաժամանակ, փորձել էինք այս դեպքում հասկանալ, թե նախնական զինվորական պատրաստության գործում գերատեսչությունը Պաշտպանության նախարարության հետ ի՞նչ կերպ է համագործակցում, որքա՞ն հաճախ են աշակերտները զորամասեր այցելում կամ կրակային պատրաստության գործնական պարապմունքների մասնակցում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մոտ մեկ շաբաթ հետո գրություն էր ուղարկել, որտեղ նշված է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում է բացառապես «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի և չափորոշչի շրջանակում։

Տեղեկացնում ենք, որ տվյալ առարկայի ծրագրի և չափորոշչի շրջանակում Ձեր կողմից ներկայացված կազմակերպությունների հետ ԿԳՄՍ նախարարությունը չի համագործակցել։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ համակարգի զորամասերը, համաձայն ՊՆ նախարարի համապատասխան հրամանի, կցված են հանրակրթական ուսումնական հաստատություններին, որի շրջանակում ուսումնական տարվա կտրվածքով կազմվում է համատեղ միջոցառումների պլան, այդ թվում՝ կրակային պատրաստության»:

Մենք նմանատիպ հարցեր ուղարկել ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու նաև, թե ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ որևէ հարցի շուրջ պաշտպանական գերատեսչությունը սեղանի շուրջ նստե՞լ է, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է: Պատասխանը ստանալուն պես, կներկայացնենք այն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալանավայրերում շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը

Հաջորդ գրառումը

Երևանը դիտարկում է Միրզոյան-Բայրամով հանդիպման՝ ռուսական կողմի առաջարկը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Երևանը դիտարկում է Միրզոյան-Բայրամով հանդիպման՝ ռուսական կողմի առաջարկը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական