Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ պետք է հասկանան գործող դիվանագետները, զինվորականները և իրավապահ համակարգի աշխատակիցները. «Փաստ»

31/08/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք հաճախ ենք տեղեկություններ ստանում, որ պետական շատ գերատեսչությունների աշխատակիցներ նեղ շրջապատում խոստովանում են, թե իրենք իսկապես ամոթ են զգում այսօրվա իրականության համար և վախենում են, որ սերունդների աչքերին բացճակատ նայելու խնդիր են ունենալու: Այս առումով մտածելիք ունեն հատկապես Փաշինյանի օրոք ուսադիր կրողներն ու դիվանագիտական կորպուսում ծառայողները։ Հատկապես դիվանագետները, լինելով փորձառու մարդիկ, դա լավ են հասկանում։ Մեղմ ասած՝ Հայրենիքի շահերով չառաջնորդվող մեկ անձի քմահաճույքները սպասարկելը նույնն է, ինչ կեղտոտվել ամբողջովին։

Իհարկե, նրանց դեռ կընդունեն եվրոպական կամ ամերիկյան գեղեցիկ աշխատասենյակներում, կսեղմեն նրանց ձեռքը և կժպտան, բայց հետո, ինչպես փորձառու դիվանագետներից մեկն ասաց մեզ հետ զրույցում, կօդափոխեն սենյակը։ Ամենասարսափելին այսօր այն է, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում Հայաստանի ճակատագիրը քննարկել նրա ներկայացուցիչների հետ։ Փաշինյանն ամեն ինչ բերել է դավերի, դավադրությունների և շշուկների հարթություն, և հիմա Երևանի կարծիքը ոչ ոքի հետաքրքիր չէ։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հարավկովկասյան խաղաղության հեռանկարները քննարկում է Ալիևի, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը` Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ և այլն։ Նրանք բոլորն այս կամ այն կերպ երկխոսության մեջ են Թեհրանի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում։

Հայ դիվանագետների մի ամբողջ շքախումբ ստիպված է մեղսակիցը դառնալ պետական ինքնասպանության՝ Հայաստանի ինքնիշխանության փաթեթային հանձնմանը Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային և նրանց արբանյակներին։ Եվ նրանցից շատերը հիանալի հասկանում են, որ սա հսկա բիծ է մասնագիտական հեղինակությանը, հարված՝ ինքնահարգանքին։ Զարմանալի չէ, որ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, հայկական դիվանագիտական կորպուսում ճամպրուկային տրամադրություններ են: Հասկանալի է, ամոթալի պետք է լիներ, երբ երկրի վարչապետը հրապարակավ, դեսպաններ և ԱԳՆ ղեկավար կազմ հավաքելով, հրաժարական է պահանջում նրանցից, ովքեր համաձայն չեն իր արտաքին քաղաքական կուրսի հետ։ Այսինքն, ովքեր համաձայն չեն, որ Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը «դժվար ժամանակաշրջան է մտնում», և հիմա պետք է «ոչ ստանդարտ լուծումներ ընդունվեն»։

Հայաստանում պաշտոնաթող դիվանագետների ձայնը բավականին բարձր է հնչում. նրանց հասարակական միավորումը կտրուկ դեմ է Փաշինյանի ռեժիմին։ Նույնը կարելի է ասել նաև ԱԱԾ պաշտոնաթող սպաների մասին։ Մեր զրուցակիցը նշում էր, որ նաև գործող դիվանագետները, զինվորականները և իրավապահ համակարգի աշխատակիցները պետք է հստակ հասկանան, որ իրենք էլ են պատասխան տալու Փաշինյանի բոլոր արարքների համար։ Առանց բացառության»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպե՞ ս են գերեվարվել Արցախի պաշտոնյաները. Նոր մանրամասներ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Դաժան երազ. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Դաժան երազ. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական