Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի և Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է. «Ժողովուրդ»

08/08/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական ապօրինի գործողություններ հրահրելուց հետո՝ Ադրբեջանը շինծու մեղադրանքներով գերեվարեց Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և գեներալ Դավիթ Մանուկյանին: Նրանք մինչ օրս պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվի բանտում կալանքի տակ:

Այս ընթացքում բազմիցս ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային եւ միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե երբ են պատվիրակները վերջին անգամ այցելել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին եւ առողջական ինչ վիճակում են նրանք.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում պարբերական կերպով շարունակել են տեսակցել բոլոր հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Պահվող անձանց թվում են նաև մարդիկ, որոնց անունները մեր կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Վերջին նման տեսակցությունն այդ անձանց հետ տեղի է ունեցել հուլիս ամսվա ընթացքում և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում եղել են և շարունակում են մնալ այս անձանց առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները․ սակայն մեկնաբանել հանրային հարթակում այս ամենը մեր կազմակերպությունը չի կարող, քանի որ, ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են այս խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։ Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այն է, որ մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ասաց Ամատունին:

Հուսանք՝ մեր հրապարակումից հետո միջազգային հարթակներում ահազանգը չեն թողնի անպատասխան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինացիների հարձակումից Կուրսկում «Россия 24»-ի լրագրողը վիրավորվել է

Հաջորդ գրառումը

Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար. իրանագետ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական