Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար. իրանագետ

Իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է.

« Դե ինչ, Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։ Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։ 

Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։

Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում»։