Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այժմ Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարող են «տեղեկացնել», թե ինչ են քննարկել առանց Հայաստանի. «Փաստ»

22/08/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» թերթը գրում է.«Ժամանակն աընդհատ ցույց է տալիս, որ, ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանին ու իր քարոզչամեքենային առնվազն հաջողվել է այնպես ապականել քաղաքական դաշտը, հանրային տրամադրությունները, որ քաղաքական շիզոֆրենիան մեծապես տարածվել է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Դրա ամենավառ օրինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում «շեհիդների պուրակ» այցի հետ կապված աղմուկն էր։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրականում Պուտինը ծաղիկներ է խոնարհել 1990 թվականին խորհրդային բանակի կողմից սպանված ադրբեջանցիների հիշատակին։ Այստեղ շատ ավելի կարևոր հանգամանք է, որ խոսքը արարողակարգային այցի մասին է։ Ավելին, այդ պուրակ թե՛ նախկինում, թե՛ վերջին տարիներին, ըստ արարողակարգի, այցելել են բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանն իրեն բարեկամ հռչակած Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Իսկ ինչո՞ւ են աղմկում փաշինյանական քարոզչամեքենան, ներառյալ, այսպես կոչված, «սորոսականները»: Առաջին պատճառը լրիվ հասկանալի է. ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունները խորացնելու «հիասքանչ պատճառ»:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ, ըստ էության նման աղմուկի տակ փորձ է արվում անտեսել տալ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» է ստեղծվել մի վիճակ, երբ ՌԴ նախագահը Բաքու է այցելում առանց Երևան այցի: Այդ նույն Փաշինյանն էր, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ փակում էր Պուտինի ճանապարհը Երևան, Պրահայում Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս էր հռչակում, կասկածելի «խաղեր» էր տալիս Արևմուտքի հետ, Հայաստանում ձևավորում էր հակառուսական տրամադրություններ, ամեն ինչ արեց Արցախը հանձնելու և Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու համար, հիմա փորձում է ռուսներին դուրս բերել Հայաստանից ընդհանրապես:

Չլինեին այս բոլոր արկածախնդրությունները, Բաքվում քննարկված թեմաները հանգիստ կարող էին քննարկվել Երևանում՝ ռուսական գազի տարանցում, սահմանազատում և սահմանագծում, «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծում, ինչու չէ՝ հենց Արցախի հարց. ի վերջո, այս ամենը քննարկելու առիթներ Մոսկվան հենց Երևանի հետ ուներ, այլ ոչ Բաքվի։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարող են «տեղեկացնել», թե ինչ են քննարկել… առանց Հայաստանի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատի մարզ այցի ընթացքում Փաշինյանը Տիգրանաշենը շրջանցել է․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցներին վախեցրել է պատմական իրականությունը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցներին վախեցրել է պատմական իրականությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական