Սա Իրանի նախագահն է։ Այն Իրանի, որին Հայաստանում ծանոթ են այնքանով, որքանով․․․
Իրանի նախագաը Թեհրանում կայացած երթից հետո քայլում է պատերազմում գտնվող և անընդհատ ռմբահարվող փողոցներում, որտեղ անգամ ռումբերը ժողովրդին չեն հուսահատեցնում։
Քաղաքացիներից մեկն էլ նախագահին ասում է․ «Փեզեշքիա՛ն, դու քո Աստված, զիջումների չգնաս»։
Սա լավագույն վկայությունն է այն բանի, որ Իրանին մինչև վերջ չե՛ն հասկացել ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Թել–Ավիվում, ու ո՛չ էլ անգամ Երևանում։
Վերջերս հաճախ եմ լսում, թե Իրանից կսկսվի մեծ միգրացիոն հոսք ու ապոկալիպտիկ այլ նկարագրումներ։ Բայց ովքեր գոնե չնչին չափով փորձել են հասկանալ իրանցիների հոգեկերտվածքը՝ մինչև 1979 թվականը և 1979 թվականից հետո հոգեբանական կերպափոխումները, նրանք գիտեն, որ իրանցիների կայսերական անցյալն ու գաղափարականացված ներկան իրենց բոլորովին տարբեր են դարձնում տարածաշրջանի ժողովուրդներից․․․
Արա Պողոսյան, քաղաքագետ









