«Սուրբ Գիրքը բացարձակ հայտարարություն ունի, մեր Տերը՝ Աստված, ասում է․ «Վրեժխնդրությունը Իմն է, ուրիշ մեկինը չի, Իմն է, Ես եմ իրականացնելու այդ վրեժխնդրությունը, Ես եմ վճարելու դրա համար»։
Եվ,Աստված դա գործում է ոչ մեղքի, ոչ ատելության, և ոչ էլ հպարտության պատճառով։ Այդ վրեժխնդրությունը Իր Սուրբ նկարագրի և էության մաս է կազմում․ Իր էությունն է․ արդարության նկատմամբ Իր էությունն է, ճշմարտության նկատմամբ Իր էությունն է։
Եվ ոչ միայն «նկատմամբ»՝ Իր էությունն է արդարությունը, սրբությունը, ճշմարտությունը։
Եվ Աստված ի՞նչ կերպով է իր վրեժխնդրությունը գործածում կյանքում, ի՞նչ գործիքներով, ո՞ւմ միջոցով։ Իր զավակների՝ մարդու միջոցով։
Աստված քեզ տվել է հնարավորություն պահպանելու և մշակելու այն տարածքը, այն տիրույթը, որը քո պատասխանատվության ներքո է։
Քո արածը, խորքում, մենք պայմանականորեն ենք «վրեժ» կոչում, այդ վրիժառությունը կամ վրեժի ձգտումը ոչ թե ոչնչացնելն է, այլ վերականգնելն է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, այն, ինչ որ Աստծու էությունն է և տրված է մեզ։