Սոչիում այս օրերին փակվել են բոլոր լողափերը, պատճառն ուժեղ ծովափոթորիկների վտանգն է։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սոչիի Զբոսաշրջիկների ու զբոսաշրջության հարցերով զբաղվող դեպարտամենտի տարածած հաղորդագրությանը։
«Մինչեւ հուլիսի 29-ը, սպասվում է քամու ուժգնացում, որոտ ու փոթորիկ»,- տեղեկացնում են դեպարտամենտից՝ հավելելով, որ վտանգավորության աստիճանը 4-5 բալ է գնահատվում։
Ս․Վ․