Ռուսաստանի Դաշնության հարավում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 1,9 մլն մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման. հայտնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Ռուսաստանի հարավում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի երկրամասում և Ղրիմում դիտված անբարենպաստ եղանակային պայմանների և ուժեղ փոթորկի հետևանքով տուժել են էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։
Արդյունքում շուրջ 1,9 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։